2000 թվականից ի վեր առաջին անգամ Հռոմի պապը պսակադրության արարողություն է կատարել, որի մասնակից զույգերից մի քանիսն արտամուսնական կապից երեխաներ ունեն: Նա որոշել է զիջումներ անել, քանի որ ցանկանում է կաթոլիկ եկեղեցին դարձնել ավելի «բաց և համապարփակ»: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ Կապի համաշխարհային օրն իր ամենամյա ելույթի ժամանակ Պապը համացանցն անվանել էր Աստծո պարգև և կաթոլիկներին կոչ արել խիզախորեն ինտեգրվել թվային աշխարհ: