Միջազգային 

Տրամպը մեղադրել է Օբամային

BBC-ի փոխանցմամբ` Ամերիկացի գործարար Դոնալդ Տրամպը, որը Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես ԱՄՆ  նախագահի թեկնածու, մեղադրել է գործող նախագահ Բարաք Օբամային այն բանում, որ վերջինս իր գործողություններով նպաստել  է«Իսլամական պետության» ստեղծմանը:

Բացի Օբամայից, Տրամպը նմանատիպ մեղադրանքներ է առաջադրել նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

“Նրանք ստեղծել են «Իսլամական պետությունը»: Հիլարի Քլինթոնը դա արել է Օմայի հետ համատեղ: Այո, Օբամայի հետ”, – բացականչել է միլիարդատերը  Միսիսիպի նահանգի Բիլոկտի քաղաքում քարոզարշավի ժամանակ:

Նա, սակայն, չի մանրամասնել , թե ինչ կոնկրետ գործողություններով են ամերիակցի առաջնորդները ստեղծել են«Իսլամական պետությունը»:

Նույն շարքից