Առողջապահություն Գիտություն 

Ամանորյա հրաշք մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար

Լեոնարդո Դա Վինչին, Նապոլեոն Բոնապարտը և պատմության մեջ իրենց հետքը թողած շատ այլք ունեցել են մանկական ուղեղային կաթված, բայց նրանց համար դա դատավճիռ չի եղել:   Հայաստանում հիմա,  ցավոք, կան մանկական ուղեղի կաթված ունեցող հարյուրավոր երեխաներ, որոնց ընտանիքների համար կյանքը մեծամասամբ փոխվել է երեխայի հիվանդության հետևանքով:

 

Երկու տարի առաջ հայ մայր Նարինե Մանուկյանը ստեղծեց «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպությունը և համախմբեց հենց մանկական ուղեղի կաթված ունեցող երեխաներին և նրանց մայրերին: «Հայ Մայրեր»-ի կողքին այդ երկու տարվա ընթացքում կանգնեցին բազմաթիվ կամավորներ և բարերարներ, համագործակցություն եղավ որոշ պետական կառույցների հետ, որոնցից կարելի է առանձնացնել Երևանի քաղաքապետարանը:

 

 

  Ամբողջ գումարային, նյութական և հոգեբանական օգնությունն ուղղված էր երեխաների վերականգնողական կուրսերի և մայրերի հոգեբանական վիճակի կայունացման ուղղությամբ:

 

Երկու տարվա ընթացքում 150 երեխա անվճար վերականգնողական թերապիաներ անցան, անգամ եղան բարերարներ, ովքեր որոշ երեխաների վիրահատության համար վճարեցին: «Հայ Մայրեր»-ն ի նշան շնորհակալության և որպես մի փոքրիկ հաշվետվություն դեկտեմբերի 26-ին բոլոր իր բարերարներին, կամավորներին, ընկեր դարձած էստրադային երգիչներին և լրագրողներին հրավիրել էր «Ամանորյա հրաշք» միջոցառոցառմանը, որտեղ ամանորյա հրաշք էր պատրաստվել կազմակերպության մայրերի և հատկապես հրաշքի սպասող երեխաների համար:

 

 

 

  Բազմատեսակ նվերներ, հյուրասիրություն, իսկ բարձր տրամադրությունը հյուրերի և մանուկների համար ապահովում էին հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Նարեկ Բավեյանը, Լիդուշիկը և մանուկների սիրելի Ձմեռ Պապը: Նվերների տոպրակներ էին պատրաստել երեխաների համար   ՅՈՒՆԻՍԵՖ-ի    ներկայացուցիչները: Տարատեսակ խաղալիքներով փաթեթներ բոլոր երեխաների համար ուղարկել էր նաև Միհրան Պողոսյանը  Քեթրին” բարեգործական  ՀԿ-ի կողմից:

 

 

 « Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անշահախնդիր կերպով միշտ մեր կողքին են, և շատ ուրախ եմ, որ արդեն հաջորդ տարվա համար մենք ունենք ծրագրեր:  «Ինեկոբանկ»-ի աջակցությամբ 2015 թվականին մեր կազմակերպությունում ընդգրկված 150 երեխա կստանա վերականգնողական թերապիա, մայրերի ընտրությամբ: Նման լայնածավալ ծրագիր առաջին անգամ է արվելու: Այդ թերապիաները թույլ են տալիս հնարավորին չափ բարելավել ուղեղային կաթված ունեղող երեխաների վիճակը», - նշեց «Հայ Մայրեր» ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը:

 

 

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից