Սպորտ 

«Բորուսիայի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, վերադարձել են ամանորյա արձակուրդից եւ վերսկսել մարզումները: Տարվա առաջին մարզմանը Թոմաս Տուխելի սաները կատարել են վազքային վարժություններ, որից առաջ անցել են բուժզննում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հունվարի 7-ին «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնելու են Դուբայ, որտեղ մինչեւ ամսի 16-ն անցկացնելու են տարվա առաջին հավաքը:

5 1 2 4

Նույն շարքից