Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան եւ հայտնվել 121-րդ տեղում, թեեւ նախորդ հրապարակումից հետո չի անցկացրել խաղեր: Հայաստանի թիմը պահպանել է վարկանիշային 285 միավորները:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Առաջին տեղը պահպանել Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են արգենտինացիները եւ իսպանացիները, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան չորրորդ տեղում է: