Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին

 Անթիլիասի Մայրավանքում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպան Քաթրին Պուրային:

 

Դեսպանը Անթիլիաս է այցելել Վեհափառ Հայրապետի՝ Հունաստան կատարելիք պաշտոնական այցելության նախօրյակին խորհրդակցելու համար որոշ հարցերի և  Նորին Սրբության ունենալիք հանդիպումների շուրջ։

 

Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Վաշինգտոնում տեղի ունեցած, Միջին Արեւելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի մասին։ Ինչպես նաեւ նա իր տեսակետն է արտահայտել  Միջին Արեւելքում տիրող իրավիճակի վրաբերյալ:

 

Արամ Ա Կաթողիկոսն իր գնահատականն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների  ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։

Նույն շարքից