Սպորտ 

Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 76­-րդ և կանանց 71-­րդ առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր­Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և երկրի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:

Կանանց առաջնությունու կմրցեն 10 շախմատիստուհի՝ Մանե Ադամյանը, Սոնա Ասատրյանը, Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանը, Նարինե Գասպարյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Արփինե Գրիգորյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը:

Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 12­ին և կեզրափակվի հունվարի 23­ին: Առաջին տուրը կկայանա հունվարի 12­ին ժամը 16:00­ին:

Նույն շարքից