Տնտեսություն 

Նավթի համաշխարհային գները նվազել են

Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է մեկ բարելի դիմաց 33 դոլարից, գրում է Meduza-ն:

Առավոտյան Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 32.58 դոլարով։ Դա 2.9 տոկոսով քիչ է նախորդ օրվա ցուցանիշից:

Նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին ռուսական ռուբլին ևս անկում է գրանցել:

Նավթի համաշխարհային գների անկումն արագացել է 2015 թվականի վերջից՝ թարմացնելով վերջին 7 տարվա նվազագույն արդյունքը։ Նավթի գնի նվազումը համարվում է ռուսական ազգային արժույթի արժեզրկման հիմնական պատճառը։

Նույն շարքից