Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սեպտեմբերի 24-ին տեղի կունենա ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի զոհված 4000 հոգևորականներին: Ավարտին կկատավի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ նահատակ հոգևորականների: Սա «100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի հինգերորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ:
Ծրագրի շրջանակներում ԱՀԹ երիտասարդները միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպում են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: