Բիզնես Տնտեսություն 

Բաքվում դոլարի և եվրոյի վաճառքը գործնականում դադարեցվել է

analitik.am

Բաքվում դոլարի և եվրոյի վաճառքը գործնականում դադարեցվել է. կիրակի օրվանից փոխանակման բոլոր կետերը փակ են:

Այս մասին հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Բանկերը արտարժույթ չեն վաճառում, չնայած ցուցանակներում ձևականորեն նշված են Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքները:

Նշվում է, որ արտարժույթ հնարավոր չէ հանել նաև պլաստիկ քարտերով:

Ադրբեջանի ԿԲ-ի կողմից հունվարի 8-ին սահմանված պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ ԱՄՆ-ի մեկ դոլարը հավասար է 1,5642 մանաթի, 1 եվրոն՝ 1,7009 մանաթի: Այդ փոխարժեքները պաշտոնական են հայտարարված նաև հունվարի 11-ի համար:

Նույն շարքից