Հիշում եմ և պահանջում 

Լոնդոնում կայացել է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն

Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել է Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ ՀՀ դեսպանության հովանու հերքո: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ են ունեցել Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցել է դեսպան Արմեն Սարգսյանի ողջյունի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին:

 

Այնուհետեւ կայացել է համերգ, որին հրավիրված է եղել հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանը: Ելույթ է ունեցել նաև համայնքային «Աղթամար» պարի համույթը: Երեկոյին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլ հյուրեր:

Նույն շարքից