«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նոր անվանական խաղակոշիկներ է ստացել, որը «Adidas» ընկերությունը թողարկել է արգենտինացուն 5-րդ «Ոսկե գնդակը» շնորհելու առթիվ:
Messi 15 մոդելի խաղակոշիկի վերին հատվածում պլատինով նշված են «Մեսի» և «adidas» նշանները, իսկ կրունկները զարդարված են չորս ոսկյա և մեկ պլատինե կետերով, որոնք խորհրդանշում են Մեսիի նվաճած հինգ «Ոսկե գնդակը»: