ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 14-ին, կազմել է 483.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.11 դրամ (աճել է 2.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.81 դրամ (նվազել է 6.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.32 դրամ (նվազել է 0,02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 214.96, ոսկի՝ 16,913.42 դրամ, պլատին՝ 13,102.98 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունվարի 14-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: