Հիշում եմ և պահանջում 

ԼՂՀ նախագահը մասնակցել է Արցախի թեմի վերաբացման 25-ամյակի միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած  Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան: Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:

 

Նախագահ Սահակյանը Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:

 

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Նույն շարքից