Սպորտ 

Հայաստանը մեկ մեդալ է նվաճել Թեհրանում

Թեհրանում անցկացվող ամենամյա միջազգային խոշոր հուշամրցաշարին՝ Իրանի առաջին ըմբիշ օլիմպիական չեմպիոն Ղոլամրեզա Թախթիի գավաթի խաղարկությանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցել է հիմնականում երրորդ համարներով:

61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանին հաջողվել է նվաճել բրոնզե մեդալ: Արմեն Մալխասյանի սանը հիմնականում հանդես է եկել 57 կգ քաշային կարգում, սակայն նորամուտը նոր քաշում հաջող է ստացվել:

Հայաստանի եւս երկու ըմբիշներ՝ 57 կգ քաշային Հմայակ Աղաջանյանն ու 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բավարարվեցին 5-րդ տեղով, հաղորդում է ՀԸՖ-ի կայքը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ընդհանուր առմամբ բավարար է գնահատել ըմբիշների մրցելույթները Իրանում:

Նույն շարքից