Հիշում եմ և պահանջում 

Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր

analitik.am

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, ում Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այդ աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով որ ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ է մերժում, Ինձ է մերժում, և ով որ Ինձ է մերժում, Ինձ ուղակողին է մերժում, և ով որ Ինձ է լսում, լսում է Նրան, ով Ինձ ուղարկեց» (Ղուկ. 10:16): Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկ. 10:9, 9:1), սակայն բոլոր աշակերտների անունները, Բեթղեհեմի սուրբ մանուկների նման, միայն Աստծուն են հայտնի` գրված երկնքի արքայության սրբազան գրքում: 
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Սուրբ Խաչին հաջորդող շաբաթ օրը:

Նույն շարքից