Հիշում եմ և պահանջում 

Գինու և բերքի տոն Վայոց Ձորում

analitik.am

Այսօր  փոքրիկ ու հյուրասեր Արենի գյուղում  իսկական  գինու և բերքի տոն էր, քանի որ նշվում էր  ավանդական դարձած Գինու VI Փառատոնը:  Գյուղի տարբեր անկյունները ծանրաբեռնված էին  բազմատեսակ  գինիներով ու գյուղի բերքուբարիքով լի տաղավարներով:  Գյուղն հյուրընկալել էր Հայաստանի տարբեր քաղաքներից, մարզերից եկած հայերի, հայրենիք ժամանած սփյուռքահայերի ու արտասահմանցիների:  Փառատոնին ներկայացված  էին գործարանային և տնական արտադրության գինիներ, որոնք փառատոնին ներկա գտնվողները մեծ սիրով համտեսում   ու լավ տրամադրությամբ լքելով մի տաղավարը՝ մոտենում էին մյուսին և այսպես շարունակ…, իսկ տաք լավաշի  ու հայկական խորովածի հոտը,  տարբեր տեսակի մրգերը, տարազով մարդիկ, գինու անմահական  համը, հուշանվերները  ստեղծել էին  տաքուկ, գեղեցիկ  դիպուկ հայկական կոլորիտ:  

   

 

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի  մարզպետ  Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում նշեց, որ ավանդական դարձած այս փառատոնը  առիթ է  ավելի լավ ծանոթանալու ու համտեսելու համար  Հայաստանի տարածքի խաղողի 500 տեղական տեսակների  գինիներն ու  Վայոց ձորի հրաշք  բերքը: Նա ներկաններին մաղթելով  բարձր տրամադրություն ու անմոռանալի օր`  հայտարարեց  Արենի գինու  VI փառատոնի մեկնարկը: Այնուհետև ացելուները հնարավորություն ունեցան ունկնդրել  գյուղի տարբեր հատվածներում կազմակերպված  ազգային խաղերը, թատերական բեմադրությունները, շոու ծրագրերը, և, իհարկե, չմոռանալով հայկական ավանդական խորովածը,  ներկաների  համար   նախատեսված  հանգստի գոտիներում՝ հյուրերը հնարավորություն ունեցան   վայելել  տաք ու թարմ համեղ հայկական խորովածը:


 

Հիշեցնենք, որ   փառատոնը կազմակերպվել էր «Արենի փառատոն» հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, Հայաստանի համայնքների միության և Գերմանական համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:  

 

 

Նույն շարքից