Հիշում եմ և պահանջում 

Երևանում տրվել է «Գրաբարյան օրերի» մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանի և մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ միասին մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ներկա է գտնվել Սբ. Պատարագին, որի ավարտին Ուսուցչի օրվա առիթով մատուցվել է օրհնության կարգ:

 

Սուրբ պատարագը մատուցվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:  Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, օրհնության կարգին մասնակից պաշտոնյաների և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը:

 

Նախաձեռնության հեղինակները, գրաբարի ուսուցման համար ստեղծված  www.grabar.am կայքով ներկայացնելով ծրագրի մանրամասները, ընդգծել են, որ «Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար սովորելն ու ընկալելն ամենևին դժվար չէ: «Գրաբարյան օրեր» ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի կրթօջախներում կազմակերպել միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ինչպես նաև գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն: 

Նույն շարքից