ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 485.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.93 դրամ (աճել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.78 դրամ (նվազել է 2.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.17 դրամ (նվազել է 0,12 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 215.32, ոսկի՝ 17,065.51 դրամ, պլատին՝ 13,090.71 դրամ։