2015 թվականի արդյունքներով Ադրբեջանում նավթի արդյունահանումը միջին հաշվով կազմել է օրական 0.86 միլիոն բարել։ Այդ մասին է վկայել նավթային շուկայի մասին ՕՊԵԿ-ի հունվարյան զեկույցը, որը հրապարակվել է այսօր։
Այդ ցուցանիշը 10.000 բարելով պակաս է ՕՊԵԿ-ի հրապարակած նախորդ զեկույցում տեղ գտած ցուցանիշից։ ՕՊԵԿ-ի գնահատականներով՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը նախորդ տարվա վերջին երեք եռամսյակում կազմել է օրական 0.85 միլիոն բարել, իսկ առաջին եռամսյակում՝ 0.89 միլիոն բարել։
2016 թվականին ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ Ադրբեջանում նավթի օրական արդյունահանումը կնվազի 40.000 բարելով՝ մինչև 0.82 միլիոն բարելի։