Սպորտ 

Արազ Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել լեհական ակումբում

Ռուսական Sport-express-ի տեղեկություններով՝ Մոսկվայի «Սպարտակ»-ը ծրագրում է կես տարի ժամկետով վարձավճարով բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

ՀՀ ընտրանու 25-ամյա կիսապաշտպանը մոսկովյան ակումբի հետ չի մեկնել ուսումնամարզական հավաքի՝ Աբու-Դաբի:

Ռուսական թերթը նշում է, որ Օզբիլիսի կարիերայի շարունակման հնարավոր տարբերակներից մեկը հանդիսանում է լեհական «Լեգիա»-ն, որը գլխավորում է ռուս հայտնի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը:

Նույն շարքից