Հայաստանի շախմատի կանանց առաջնության 8-րդ տուրում Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Աննա Հայրապետյանի հետ՝ ապահովելով չեմպիոնական տիտղոսը:
Գևորգյանը 7.5 միավորով առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել հետապնդողներից:
8-րդ տուրի մյուս արդյունքները.
Սուսաննա Գաբոյան - Սոնա Ասատրյան՝ 1:0
Սիրանուշ Ղուկասյան - Աննա Սարգսյան - 0.5:0.5
Մանե Ադամյան - Արմինե Բաբայան՝ 0:1