Բիզնես Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 20-ին, կազմել է 485.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.62 դրամ (աճել է 2.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.00 դրամ (նվազել է 6.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.08 դրամ (նվազել է 0,12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 219.08, ոսկի՝ 16,962.11 դրամ, պլատին՝ 13,023.16 դրամ։

Հունվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նույն շարքից