Թուրքական NTV Spor-ի աղբյուրների համաձայն, Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Ստամբուլի «Բեշիկթաշում»:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ:
Օզբիլիսին վարձակալելու ցանկության մասին հայտնել էր նաեւ լեհական «Լեգիայի» մարզական տնօրեն Միխալ Ժեւլյակովը:
Ռուսական մամուլը նաեւ գրել էր, որ Օզբիլիսը կարող է հայտնվել Կրասնոդարի «Կուբանում»: