Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը Ինստագրամ-ում շնորհավորել է գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

848484Հայտնի ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին նույնպես շնորհավորել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ներկայացնելով ծաղրանկար։

12592321_549373965227454_5295293221560970623_nՀիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան և, շրջանցելով Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա») և Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»), ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:

Հայ կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de-ի, Whoscored.com-ի եւ Transfermarkt-ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

 

Նույն շարքից