Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը հունվարի 22-ին սկսում են պայքարը Կուբայում անցկացվող Գրան Պրիում, որը օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Հայ ձյուդոիստները մրցատեղի են մեկնել մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվող մրցաշարը տեղի կունենա հունվարի 22-23-ը: