Մշակույթ Առողջապահություն 

Քիմ Քարդաշյանը դիմել է երկրպագուների օգնությանը

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ մայրանալուց հետո լրջորեն մտահոգված է իր կազմվածքի համար և համառորեն նվազեցնում է հղիության ժամանակ կուտակած ավելորդ քաշը, ինչը գրեթե 30 կիլոգրամ է։

Քիմն արդեն իսկ դիմել է Ատկինսի դիետայի օգնությանը։ Սննդային սահմանափակումներն ու մարզումները նրան հեշտությամբ չեն տրվում։ Քարդաշյանն արդեն իսկ նիհարել է 18 կիլոգրամով և ծրագրել է նիհարել ևս 14 կիլոգրամով։ 35-ամյա հեռուստաաստղն այդ հարցում օգնություն է խնդրել իր երկրպագուներից։

Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Խնդրում եմ, ոգեշնչեք ինձ այսօրվա մարզման համար։ Ես շատ հոգնած եմ, սակայն իմ մարզիչը կգա 10 րոպե անց»։ Երկրպագուներն արդեն իսկ արձագանքել են նրա խնդրանքին։ Նրանք հիմնականում սկսել են տեղադրել Քարդաշյանի նախկին կազմվածքով լուսանկարներ, ինչպես նաև կատարել են ոգեշնչող գրառումներ։

20160122_kimtweet 20160122_kimtweet2

Նույն շարքից