Սպորտ 

Շնորհակալություն, որ իմ օրը դարձրեցիք էլ ավելի առանձնահատուկ. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան 27-րդ տարեդարձի կապակցությամբ ստացած բազմաթիվ շնորհավորանքների համար:

«Կյանքի յուրաքանչյուր օր բացառիկ է: Շնորհակալություն, որ իմ օրը դարձրեցիք էլ ավելի առանձնահատուկ ձեր շնորհավորանքներով: Զգացված եմ յուրաքանչյուր հաղորդագրությունից: Շնորհակալություն, Danke, Спасибо!»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեսյբուքյան էջում:

Հայկական ֆուտբոլի առաջատարը ծննդյան օրը նշում էր հունվարի 21-ին:

Նույն շարքից