Սպորտ 

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահը ծաղրել է անգլիացիներին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է անգլիական ֆուտբոլից։

«Ես բացարձակապես վախ չունեմ անգլիացիների հանդեպ: Մենք պետք է մեր հաղթող հատկանիշներն առաջին պլան մղենք: Բունդեսլիգային պետք չէ թաքցնել, որ նա չի զիջում Անգլիայի առաջնությանը:

Մենք ունենք հրաշալի մարզադաշտեր` զգացմունքային երկրպագուներով, որտեղ հաճախելիությունն ավելի բարձր է։ Մենք աշխարհի չեմպիոններն ենք, մինչդեռ ամռանը անգլիացիների մոտ կարող է մեծ տոն լինել. նրանք արդեն 50 տարի առանց տիտղոսների են», ասել է Վատցկեն:

Նույն շարքից