Լոնդոնի բորսայում հունվարի 22-ին Brent տեսակի նավթի գները ռեկորդային տոկոսային աճ են արձանագրել 2015-ի օգոստոսից հետո:
Բորսայի նախորդ օրվա փակման գինը եղել է 29,70 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ սակարկությունների ավարտին այն հասել է 32,18 դոլարի:
Մեկ օրում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 8,35 տոկոսով: Բացարձակ արտահայտությամբ, նավթը թանկացել է 2,53 դոլարով: