Սպորտ 

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ են բերում Դորտմունդի «Բորուսիա»-ին

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այս խաղում պարզապես փայլեց: Մխիթարյանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, որի արդյունքում նրա թիմն առավելության հասավ 1:3 հաշվով:

Գերմանիայի Բունդեսլիգա. 18-րդ տուր. «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ 41´ Ռոյս(0:1), 50´ Մխիթարյան(0:2), 58´ Ռաֆայել(1:2), 75´ Գյունդոգան(1:3, Մխիթարյանի փոխանցումից):

Նույն շարքից