Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում ավելացել են 0,50 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,35 դոլարի:
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են 0,75 տոկոսով՝ հասնելով բարելի համար 32,42 դոլարի։