Tert.am-ը գրում է, որ ՀՀ քաղաքացիներին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ծանուցումները նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի պարտքերի վերաբերյալ ոչ թե ընթացիկ, այլ դեբիտորական պարտքեր են, որոնք սկսված 2002 թվականի նոյեմբերից կազմում են մոտ 3 միլիարդ 200 միլիոն:
Այս մասին կայքի հետ զրույցում տեղեկացրել է ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը` անդրադառնալով նրան, որ վերջին օրերին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ՀԷՑ-ից ծանուցումներ են ստանում նախկինում չվճարված էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին:
«Բնակիչների հետ աշխատում են անհատապես, պարտքի մարման ժամանակացույցներ են կազմվում, այդ պարտքերի հարցը պետք է լուծվի ամեն բնակչի հետ առանձին-առանձին»,-նշեց ՀԷՑ մամուլի քարտուղարը:
Մանրամասն՝ tert.am