Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

Քրդերն իրենց նպատակի համար գործում են շատ ճիշտ ու էֆեկտիվ

analitik.am

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Քրդերն իրենց նպատակի համար գործում են շատ ճիշտ ու էֆեկտիվ: Թուրքիայում զինված պայքարին զուգահեռ քրդական սփյուքռքը աշխարհում կազմակերպում է բողոքի ակցիաներ միջազգային հանրությանը առաջին ձեռքից իրազեկելու համար իրենց խնդրի մասին: Հետաքրքիր բան եմ նկատել, երբ մի փոքր ընդմիջում է լինում զինված պայքարում, ապա ակտիվանում է քրդական սփյուռքը: Սա կանոնակարգված ու շատ գրագետ ղեկավարում է:

Քրդական ռազմական գրագիտության կողմի մասին առաջին անգամ չէ , որ խոսում եմ: Նաև շատ հետաքրքիր է մեկ այլ գործոն, որը ռազմական գործի մեջ ես համարում եմ հրաշալի գաղափար: Քրդերը ներկա պահին Իրանի,Իրաքի և Սիրայի հետ սահամանակից մի քանի խոշոր քաղաքներում կարող են ստեղծել ինքնավարություն և լավագույնս կազմակերպել այդ քաղաքների ինքնապաշտպանությունը: Այս քաղաքներին անգամ օդից չի կարող հարվածներ հասցնել թուրքական զինուժը, այ այդպիսի իրավիճակ կա: Բայց քրդերը դա չեն անում: Նրանք չեն ստեղծում ապահով մի վայր, որը կունենա մագնիսի էֆեկտ և իր կողմը կքաշի քրդական մանացած բնակավայրերի բնակչությանը՝ այդպիսով դատարկելով այլ բնակավայրեր: Հակառակը, քրդերը իրենց ռազմական պայքարը ավելի ու ավելի են խորացնում Թուրքիայի ներսում: Թեկուզ մի քանի պայթունների շնորհիվ քրդերը կարողանում են տվյալ բնակավայրը դարձնել ռազմական ակտիվ գործողությունների օջախ, այդպիսով տվյալ բնակավայրից դուրս շպրտելով թուրք բնակչությանը: Ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ քրդական պայքարը ղեկավարվում է հմուտ, փորձառու և դիվանագետ ռազմական գործիչների կողմից:

Նույն շարքից