Տնտեսություն 

Իրանը Եվրոպային գազ կմատակարարի

Իրանը նոր հնարավորություններ է որոնում 2 տարվա ընթացքում բնական գազը Եվրոպա մատակարարելու համար:

Նոր նախագիծը ենթադրում է Iran LNG նախագծի աշխատանքների վերսկսում, որի 40%-ն ավարտվել էր մինչև 2012թ. միջազգային պատժամիջոցների սահմանումը: Նախագծի ավարտի համար հարկավոր է 3-4 տարի:

Եվս մեկ նախագիծ կարող է իրացվել 2 տարում: Այն ենթադրում է Օմանում գազատարի շինարարություն, որտեղ արդեն կա հեղուկացված գազի հզորություն:

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ իրանական ընկերությունները բանակցություններ են վարում եվրոպացի գործընկերների հետ իրանական գազի հեղուկացման լողացող տերմինալների շինարարության վերաբերյալ:

 

Նույն շարքից