Le Parisien-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը Զլատան Իբրահիմովիչի պայմանագրում նշված կետի համաձայն՝ կրկնապատկել է շվեդ հարձակվողի աշխատավարձը:
2016-ի հունվարից Շվեդիայի հավաքականի ավագի ամսական աշխատավարձը 800 հազար եվրոյից կհասնի 1․5 միլիոնի։ Իբրահիմովիչը դարձյալ դառնում է Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շրջանցելով ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։