Տնտեսություն 

«Գազպրոմ Արմենիան» 2016թ. կսկսի նախագծել երկրի հյուսիս-արեւելքում գազամուղի նոր ճյուղը

«Գազպրոմ Արմենիան» 2016թ. կսկսի նախագծային նախահաշվարկ կազմել երկրի հյուսիս-արեւելքում գազամուղի նոր ճյուղի համար։ Այս մասին ասված է ընկերության 2016-2018թթ. ներդրումային ծրագրի մեջ, որը հունվարի 27-ին հավանություն է ստացել ՀԾԿՀ-ի կողմից։

1000 մմ տրամագծով նոր մայր գազամուղը կգցվի վրաց-ադրբեջանական սահմանից՝ Կարմիր կամրջից մինչեւ Հայաստանի սահման, իսկ այնտեղից դեպի Տավուշի մարզի Սեւքար գյուղ ու Բերդ քաղաք։

Գազատարի մի մասը կշարունակվի Վրաստանի տարածքով, եւ դրանից է կախված դեպի Հայաստան երթուղին։ Այդ պատճառով շինարարության հարցերը քննարկում են երկու երկրների կառավարությունները։ «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ լուծումներ կգտնվեն»,- լրագրողներին ասել է «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը։

Կարմիր կամուրջից մինչեւ Ալավերդի քաղաք 700 մմ տրամագծով մյուս ճյուղը կգործարկվի նորից։

Առաջին գազատարի շինարարության նախագծման նախահաշվարկի եւ երկրորդի վերակառուցման համար 2016թ. կհատկացվի համապատասխանաբար 105 եւ 54 մլն դրամ։

Նույն շարքից