Մշակույթ 

«24/04 նվագախումբ». Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա «24/04 նվագախմբի» համերգը: Այն կանցնի վերածննդի գաղափարի ներքո և այդ խորհրդով էլ կսկսվի ժամը 20:15-ին:


Համերգին կմասնակցի գրեթե 43 երկրից ժամանած 122 երաժիշտ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից ժամանած երաժիշտներ են:



Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:   Մուտքն անվճար է: Հանրապետության հրապարակ մուտքն իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից՝ անվտանգության գոտիներն անցնելուց հետո:   Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք/ ելք չի իրականացվելու:

Նույն շարքից