Տնտեսություն Մամուլի տեսություն 

Ինչո՞ւ է հայկական պանիրը Ռուսաստանում դառնում ընդամենը «պանրանման մթերք». «ՀԺ»

«Վերը բերված լուսանկարը ակտիվորեն շրջանաովում Է սոցցանցերում։ Ընդ որում, լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսաստանցի օգտատերերն են։ Լուսանկարի գունավոր տարբերակից ակնհայտ Է. որ սա մեր աչքին հարազատ, մեր խանութներում վաճառվող սովորական պանիր Է: Սակայն պիտակի վրա գրված Է «պանրանման մթերք», որը արտադրված Է Հայաստանում։ Ռուսաստանցի օգտատերերի մեկնաբանություններում իշխում Է այն «գաղափարը», թե տեսեք ինչով ենք փոխարինել եվրոպական պանիրները ՌԴ կառավարության կողմից արևմտյան երկրների սննդամթերքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո։

Թե ինչու է մեր պանիրը Ռուսաստանում դառնում ընդամենը «պանրանման մթերք», այնքան էլ հասկանալի չէ։ Ամենայն հավանականռթյամբ մեզ համար սովորական պանրի արտադրության տեխնոլոգիաները ռուսական պաշտոնական չափանիշներով թույլ չեն տալիս այն դասակարգել լիարժեք պանիրների շարքում։ Այդուհանդերձ, այս «պանրանման մթերքի» գինը տպավորիչ է՝ մոտ 2300 դրամ։ Հայտնի չէ, թե ինչպես է վաճառվում մեր «պանրանմանը» Ռուսաստանում և որքանով ենք գրավել ռուսական շուկան։ Պաշտոնական տվյալներ, թե անցած տարվա ընթացքում որքան պանիր, կամ տվյալ դեպքում «պանրանման մթերք» է արտահանվել ՌԴ. իսպառ բացակայում են»,–գրում է թերթը։՛

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից