2016/01/28 15:15 Սպորտ «Արարատը» պայմանագիր է կնքել Սերգեյ Ավագիմյանի հետ Երեւանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ավագիմյանը վերջերս է միացել «Արարատին», որն այս օրերին հավաք է անցկացնում Սոչիում: