Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Ինգոլշտադտի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր:
77-րդ րոպեին հաշիվը բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 9 րոպե անց նաեւ դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:
Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ 81-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Դորտմունդի «Բորուսիան» 44 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: