Սպորտ 

Արսեն Ջուլֆալակյանը` Թուրքիայում միջազգային մրցաշարի հաղթող

analitik.am

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում:

Հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ փուլը Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշվով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում աշխարհի 2014 թվականի չեմպիոնի մրցակիցը վրացի Մինդա Ծուլուկիձեն էր, ում հայ մարզիկը հաղթեց 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:

Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նույն շարքից