Սպորտ 

Ձյուդո. Ժաննա Ստանկևիչը` միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

analitik.am

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի ներկայացուցիչն առաջին  գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում  Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ:

Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկևիչը վաստակել է Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:

European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի 31-ին:

Նույն շարքից