Սպորտ 

CNN-ը Լևոն Արոնյանի մասին՝ Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմը

Ամերիկյան СNN մեդիա ընկերությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին:

«Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմ»-ը վերնագրված հոդվածում Շինա Մըքքենզին գրել է.

«Երբ Լևոն Արոնյանը քայլում է հայաստանյան փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նրան անվճար են սպասարկում, ծնողներն իրենց զավակներին կոչում են՝ ի պատիվ նրա: Արոնյանը ո՛չ արտիստ է, ո՛չ տիեզերագնաց, ո՛չ էլ ակտիվիստ: Նա շախմատիտ է, աշխարհում չորրորդ ուժեղագույնը: Այդ փոքրիկ հետխորհրդային շախտմային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»:

«CNN»-ը պատմում է, որ Հայաստանում շախմատի հանդեպ նման հարգալից վերաբերմունքը սկսվել է այն բանից, երբ 1960-ական թթ-ին Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

«Բուռն անցյալով երկրի համար, որը վերապրել էր 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը, շախմատը դարձավ ազգային հպարտության աղբյուր»,- գրում է աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկը:

Կայքը մեջբերել է Արոնյանի խոսքերը. «Մենք միայն պայքարող, կռվող ազգ չենք: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր փառքին, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես ավելի քան 1500 տարվա վաղեմության վանքեր, համալսարաններ, և քեզ մի զգացում է պատում` ասես «սա հենց այն է, ինչ մենք կանք: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի ինտելեկտուալ հսկայական կարողություն: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է՝ հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտնական ազգ ենք եղել»:

Նույն շարքից