Բլոգ Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի ընտանիքը. լուսանկարներ

analitik.am

Բոլորս գամված ենք հեռուստաէկրանին: Մի քանի րոպե և գոոոոլ…..համացանցում  ու մեր տներում նրա անունն է ՝ Հենրիխ Մխիթարյան:  

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր եւ սիրված անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքը։

մխիթարյանՍիրված ֆուտբոլիստի հայրը եւս ֆուտբոլիստ էր։ Համլետ Մխիթարյանը 1980-ից մինչեւ 1987-ը Երեւանի Արարատի կազմում հանդես էր գալիս նախկին ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում` անցկացնելով 168 հանդիպում եւ խփելով 46 գնդակ: 1989-ին Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Համլետ Մխիթարյանը հինգ տարի անցկացրեց Վալանսի կազմում` 112 խաղում խփելով 30 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Համլետ Մխիթարյանը հասցրեց խաղալ երկու հանդիպումներում: Նա մահացավ 33 տարեկանում:

big_1398407225_3827631Համլետ Մխիթարյանն ապագա կնոջ՝ Մարինայի, հետ ծանոթացել է Ծաղկաձորում, որտեղ երկուսն էլ հանգստանալու էին գնացել: Մարինան այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, ու իր հանգիստն էր վայելում ընկերուհու հետ:

Marina_8Լուսանկարում Հենրիխ ՄԽիթարյանի ծնողներն են՝ Համլետ Մխիթարյանն ու Մարինա Թաշչյանը:

Մարինայի ծնողները դեմ էին, որ նա կյանքը կապի ֆուտբոլիստի հետ, ու հիմնական պատճառն այն էր, որ Համլետը հաճախ էր հանդիպումների պատճառով բացակայում քաղաքից ու չէր կարողանա ընտանիքին բավականաչափ ժամանակ տրամադրել, սակայն սերը հաղթեց ամեն ինչ. 5,5 տարի հանդիպելուց հետո Հենրիխի ծնողներն ամուսնացան։

big_1398233861_1478306 big_1398407225_7905141 big_1398747449_6807521

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նույն շարքից