Սպորտ 

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են մրցելույթները Լիվենցևի անվան մրցաշարում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր ուզբեկ բռնցքամարտիկին,  կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվեց բրոնզե մեդալով:

Եվ այսպես` հայ բռնցքամարտիկները Լիվեցևի անվան մրցաշարում նվաճեցին մեկ մեդալ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից