Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Բեռլինում «Հերտան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Չափազանց դժգույն այս խաղում գոլային սուր պահեր այդպես էլ չստեղծվեցին:
Այս խաղից հետո «Բորուսիան» վաստակեց 45 միավոր ու շարունակում է մնալ 2-րդ տեղում: Առաջատարը՝ Մյունխենի «Բավարիան», հավաքել է 52 միավոր և մեկ հանդիպում պակաս անցկացրել:
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Հերտա» - «Բորուսիա Դ.»՝ 0:0