Տնտեսություն 

Ադրբեջանական SOCAR-ը կարող է գնել «Ռոսնեֆտ»-ի ակտիվները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ն ուսումնասիրում է Ռուսաստանում «Ռոսնեֆտ»-ի մի շարք ակտիվները գնելու հնարավորությունը։ Այդ մասին Լոնդոնում «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը.
«Հնարավոր է մի քանի շաբաթվա ընթացքում փաստաթղթերի ստորագրում։ Ակտիվների անունները կան, սակայն հավակնորդները շատ են, բոլորը ցանկանում են համագործակցել «Ռոսնեֆտ»-ի հետ»։

Աբդուլաևը հավելել է, որ SOCAR-ը մտադիր է գազ գնել ռուսական «Գազպրոմ»-ից, և որ գնված գազը կարող է Ադրբեջանին օգնել պահպանելու նավթի արդյունահանումը երկրում։ Աբդուլաևի խոսքերով՝ Ադրբեջանի նավթի արդյունահանումը մեծացնելու համար ներկայումս կարիք ունի հավելյալ ծավալի գազ.
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Առաջարկներ ենք արել «Գազպրոմ»-ին, սպասում ենք պատասխանին։ Մենք համաձայն ենք գազ գնել յուրաքանչյուր ծավալով, որը կարող է տալ «Գազպրոմ»-ը։ Մենք խնդիր չունենք գների հետ»։

Նույն շարքից