Սպորտ 

ՀՖՖ-ն տուգանեց Ուլիսին եւ տեխնիկական պարտություններ գրանցեց

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննարկվել է .«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի 02/02/2016թ. գրության և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությանը: Ընդունվել են հետեւյալ որոշումները.

1. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի 02/02/2016թ. գրության և
ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրության քննարկումը
ՈՐՈՇԵՑԻՆ`

1. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերը հանել
առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ
կետի համաձայն` «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել
տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000
դրամ:

2. Հիմք ընդունելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը և ակումբի
թերացումները արտոնագրման ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջների
կտրվածքով հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-
րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին
տուգանել 600000 դրամ:
Ընդամենը 1100000 դրամ:

Նույն շարքից