Բիզնես Տնտեսություն 

«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում

analitik.am

2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել էAMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Գործընթացը հնարավորություն տալիս սկսել բանկի բաժնետոմսերիշրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեցբաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդթվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%: Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալուռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջինբիզնեսի խթանմանը: Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 45 մասնաճյուղերով և 50 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Նույն շարքից